‘Փարիզի արվարձանում հայտնաբերվել է պայթուցիչների թաքստոց’

694

Ֆրանսիական ոստիկանությունը չորեքշաբթի գիշերը Փարիզի արվարձանում հայտնաբերել է մի գաղտնարան, որտեղ եղել են պայթուցիկ սարքերի պատրաստման համար անհրաժեշտ պայթուցիկ նյութեր և այլ բաղադրիչներ: Այս մասին հաղորդում է  ria.ru-ն: Ավտոտնակում գտնվող թաքստոցը հայտնաբերվել է անցյալ շաբաթ մեկնարկած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, որոնք անցկացվում են Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Գործողությունների արդյունքում արդեն ձերբակալվել է 12 մարդ, որոնք կասկածվում են իսլամիստների հետ կապի մեջ: Քննչական մարմինների տեղեկությունների համաձայն՝ գործողությունը կապված է սեպտեմբերի 19-ին Փարիզի արվարձանային Սարսել քաղաքի սուպերմարկետում որոտացած պայթյունի հետ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր: Իրավապահ մարմիններին հաջողվել էր ձերբակալել ահաբեկչական գործողության կազմակերպիչներին, մինչդեռ անմիջական կատարողները մինչ օրս ազատության մեջ են:

Աղբյուրը՝ РИА Новости
Լուսանկարը՝ REUTERS/ Christian Hartmann

Նախորդ հոդվածը‘Վաղը ԼՂՀ ԱԺ-ն կքննարկի կառավարության գործունեության ծրագիրը ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Եգորյան. Ամբաստանյալները Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներն են եղել ‘