‘Փարիզի կենտրոնում ավտոմեքենան խոյահարել է ոստիկանական ֆուրգոնը’

1431

Փարիզում՝ Ելիսեյան դաշտերի շրջանում, ավտոմեքենան բախվել է ժանդարմերիայի ֆուրգոնին, որից հետո հրկիզվել է: Վթարի մեղավորը զոհվել է, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը: Միջադեպի արդյունքում, ինչպես հաղորդվում է, ոչ մի ոստիկան կամ քաղաքացիական անձ չի տուժել:

Միջադեպի հետաքննությունը վարում է ֆրանսիական դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը:

Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ գրոհը, ամենայն հավանականությամբ, կանխամտածված է եղել:

France-Presse գործակալությունը և  BFM-TV հեռուստաալիքը տեղեկացրել են, որ խոյահարող մեքենայում հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ, փամփուշտներ և գազի բալոն: Ըստ տեղեկությունների՝ 33-ամյա վարորդը, որի անունը չի նշվում, հայտնի է եղել հատուկ ծառայություններին:

Ֆրանսիայում մի շարք խոշոր ահաբեկչական գործողություններից հետո երկիրը գտնվում է արտակարգ դրության ռեժիմում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հունիսի 9-15-ը Երեւանում ծնվել է 424 երեխա’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը գեյ-քարոզչության մասին ռուսաստանյան օրենքը խտրական է ճանաչել’