‘Փարիզի քաղաքապետի թեկնածու. Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար’

690

Թուրքիան ԵՄ-ին կարող է անդամակցել Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո միայն: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայում կառավարող Սոցիալիստական կուսակցությունից Փարիզի քաղաքապետի պաշտոնի թեկնածու Անն Իդալգոն, հաղորդում է Cihan Haber-ը:

Նա ընդգծել է, որ իր համար Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման է: Անն Իդալգոն նաև հայտարարել է, որ կողմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ըդնունմանը: Իդալգոն խոստացել է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ ընտրվելու դեպքում 2015 թվականին Փարիզի քաղաքապետարանը ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: 

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի խորհրդարանում նախատեսվում է ԼՂ վերաբերյալ փաստաթուղթ ընդունել’
Հաջորդ հոդվածը‘Պալատական հեղաշրջման «արդյունքները»’