Կարատեն, սոֆթբոլը և բեյսբոլը դուրս են մնացել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի մարզաձևերի ցուցակից:
Խաղերի պաշտոնական կայքը հրապարակեց 32 մարզաձևերի ցանկը, որոնք 3 տարի հետո կներկայացվեն Փարիզում:
Միեւնույն ժամանակ, Փարիզի օլիմպիական խաղերի կազմակերպիչներն օգտվեցին իրենց ընտրության հնարավորությունից՝ ընդգրկելու ևս 4 մարզաձևեր խաղերի ցուցակում: Դրանք են՝ բրեյք դանսը, սպորտային ալպինիզմը, սքեյթբորդինգ և սյորֆինգը:
Սա կլինի բրեյք դանսի դեբյուտը Օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ մյուս երեք մարզաձևերն արդեն ընդգրկված են եղել Տոկիոյի խաղերում:
Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ.-ի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
