‘
Le Pasisien-ի տվյալներով՝ Փարիզի 10-րդ շրջանում անհայտ անձը բռնել է և պատանդ է պահում երեք հոգու, այդ թվում՝ մի հղի կնոջ: Նա պնդում է, որ ռումբ ունի և զինված է ատրճանակով:
Լրատվամիջոցի տվյալներով՝ տղամարդը բարիկադավորվել է շինության առաջին հարկում գտնվող գրասենյակային տարածքում և հանդիպում է պահանջում Ֆրանսիայում Իրանի դեսպանի հետ:
Le Parisien-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ պատանդառուի հետ բանակցությունները բավական բարդ են ընթանում, նրա դրդապատճառներն այնքան էլ պարզ չեն: Միևնույն ժամանակ՝ այս պահի դրությամբ բացառվում է, թե տեղի ունեցողն իրականում ահաբեկչական գործողություն է:
Փոխանցում է Interfax-ը:
‘