‘
Ծնունդով Ալժիրից 40-ամյա տղամարդը երեքշաբթի հարձակում է գործել Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ պարեկող ոստիկանների վրա:
Երեկոյան ժամը հինգի կողմերը նա «Սա ձե՛զ՝ Սիրիայի համար» գոչելով, մուրճը ձեռքին՝ հարձակվել է երեք ոստիկանների վրա: Ոստիկաններից մեկը թեթև վիրավորվել է գլխից, մյուս ոստիկանը կրակել է հարձակվողի կրծքին: Տղամարդն ընկել է ու մի որոշ ժամանակ անշարժ մնացել, հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հարձակման պահին Աստվածամոր տաճարում հարյուրավոր զբոսաշրջիկներ են եղել, նրանց խնդրել են տաճարից դուրս չգալ: Ոստիկանությունն անմիջապես շրջափակել է դեպքի վայրը: Մեկ ժամ անց ոստիկանական գործողություններն ավարտվել են, և շրջափակումը հանվել է:
Հանցագործի մոտ ուսանողական տոմս են գտել, դրա իսկությունը ստուգվում է:
Նախնական հարցաքննության ժամանակ տղամարդը, որի անունն առայժմ չի հրապարակվում, իրեն անվանել է «Խալիֆաթի զինվոր», որը հարել է «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Փոխանցում է euronews-ը:
‘