‘Փարիզում հայտնաբերել են Կուրբեի սկանդալային կտավի «գլուխը»’

668

Ֆրանցիացի մի կոլեկցիոներ ենթադրաբար հայտնաբերել է 19-րդ դարի հայտնի ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեի «Աշխարհի արարումը» կտավի մի  մասը, որտեղ պատկերված է բնորդուհու գլուխը: Նկարը ժամանակին սկանդալային հռչակ էր ձեռ բերել ի շնորհիվ այն բանի, որ դրանում պատկերված կնոջ սեռական օրգանները նկարագրված են «ամենայն մանրամասնությամբ»:

Կարծիք կա, որ նկարիչը մտածել է, թե «Արարումը» սկզբնական տեսքով ցուցադրելը կարող էր վտանգավոր լինել հենց բնորդուհու համար, որը, ամենայն հավանականությամբ, Կուրբեի սիրուհին է եղել: Այդ պատճառով, ենթադրաբար, նկարիչը առանձնացրել է գլխի մասը մնացած կտավից: Այժմ այդ մասը հայտնաբերվել է հնոտիներ վաճառող մի խանութում: 

 

Լուսանկարում նկարչի ինքնադիմանկարն է

Նախորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել Սաակաշվիլիի ելույթը’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է 63-րդ Բեռլինալեն’