‘
Ֆրանսիական ոստիկանությունը խուզարկություն է կատարել Փարիզի խոշորագույն խաղատներից մեկում՝ Avation club de France-ում: Գործողության ընթացքում ձերբակալվել է ավելի քան տասը մարդ, որոնց, հնարավոր է, ֆինանսական միջոցների լվացման, չգրանցված աշխատուժ օգտագործելու, վստահությունը չարաշահելու մեղադրանք կառաջադրվի:
Ձերբակալվածների թվում է խաղատան տնօրեն, 45-ամյա Մարսել Ֆրանսիսցին՝ կորսիկացի երևելի քաղաքական գործիչ, նաև «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» աջակողմյան կուսակցության ականավոր ֆիգուր, ով նաև գլխավորում է «Նիկոլա Սարկոզիի բարեկամների ընկերության» տեղական մասնաճյուղը:
Ֆրանսիական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Ֆրանսիսցիի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաղորդվել է, թե առաջիկա օրերին Սարկոզին կարող է հայտարարել մեծ քաղաքականություն վերադառնալու և այդպիսով՝ ՄՀԺՇ կուսակցության ամենաերևելի անդամը դառնալու մասին: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘