‘Փարիզում մեկնարկել է Կոկո Շանելին նվիրված ցուցահանդեսը’

755

Մարտի 18-ին Փարիզում մեկնարկել է «Շանելի ակնթարթներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որը նվիրված է նորաձևության աշխարհահռչակ գիտակ Կոկո Շանելին, գրում է The Epoch Times կայքը:

Տարվածությունը տղամարդկանց նորաձևությամբ և հագուստի հարցում շքեղ պարզության նախընտրումը Կոկո Շանելին  XX դարի նորաձևության ամենանշանակալի կերպարներից մեկն են դարձրել:

Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների հեղինակը Վիլլի Ռիցոն է, որը վախճանվել է այս տարվա փետրվարին: Լուսանկարները ներկայացնում են հեղինակի հիշողությունները նախորդ տարվա 50-ական թվականների Շանելի արվեստանոցների մասին: Մինչ օրս չհրապարակված լուսանկարներում Կոկո Շանելը պատկերված է մոդելների և դերձակուհիների հետ՝ աշխատանքային պայմաններում:

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար Վիլլի Ռիցոյի ստուդիայում, մինչև ապրիլի 30-ը: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը չի այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին (թարմացված)’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի-Սերժ հանդիպման մանրամասները՝ ըստ Սերժ Սարգսյանի’