‘
Փարիզի իշխանությունները որոշել են պլաստիկե վահանով ծածկել հանրահայտ Արվեստների կամրջի բազրիքը,որպեսզի սիրահար զույգերը չկարողանան դրա վրա կախել այսպես կոչված «սիրո կողպեքները»:
Հունիսի սկզբին կամրջի բազրիքը շուռ էր եկել կողպեքների ծանրության տակ: Արդյունքում այն ժամանակ ոչ ոք չի տուժել: Սիրահարները հաճախ էին կամրջի վրա իրենց անուններով կողպեքներ թողում, իսկ բանալիները գցում էին գետը:
Փարիզի իշխանությունների ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ստիպված են եղել հանել կամուրջը եզերող վանդաճաղերը, որոնց վրա շուրջ 500 կգ կողպեք է եղել:
‘