‘
Փարիզում 94-ամյա հասակում վախճանվել է Լիլիան Բետանկուրը` կոսմետիկ L’Oreal ընկերության հիմնադրի դուստրը եւ աշխարհի ամենահարուստ կինը: Forbes-ի տվյալներով, 2017-ին Բետանկուրը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 14-րդ տեղն էր զբաղեցնում` 39,5միլիարդ դոլար կարողությամբ: Լիլիան Բետանկուրը ծնվել է 1922-ին Փարիզում` Էժեն Շյուլլեի ընտանիքում, որը 1909-ին հիմնադրել է L’Oreal-ը:
1957-ին հոր մահից հետո Լիլիանը ժառանգել է կոսմետիկայի կայսրորւթյունը եւ դարձել է ընկերության հիմնական բաժնետերը:
‘