‘Փարիզում տասնյակ մեքենաներ նշագրված են «հրեա» բառով’

964

Ֆրանսիայում ձերբակալվել է մի տղամարդ, ով կասկածվում է մեկ գիշերվա մեջ ոչ պակաս քան 20 մեքենա սպիտակ ներկով գունավորելու մեջ: Հաղորդում է TF1 News-ը: Մեքենաների վրա գրված է եղել «հրեա» (juif) բառը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 9-ին՝ Փարիզի 16-րդ վարչական շրջանում: Ներկայումս, ենթադրյալ հանցագործը գտնվում է կալանքի տակ: Նրա անձի ու շարժառիթների մասին տեղեկատվություն չկա:
Ավելի վաղ, փետրվարի 9-ին, իսրայելական դրոշը՝ Hyper Cacher սուպերմարկետի մոտ այրելու փորձ կատարելու կասկածանքով Փարիզում ոստիկանությունը ձերբակալել էր 38-ամյա մի տղամարդու: Նույն վայրում հունվարի սկզբին սպանվել էր 4 հրեա: Տղամարդը հոգեբանական փորձաքննության էր ուղարկվել, քանի որ ոստիկանների մոտ կասկածներ էին առաջացել նրա մտավոր լիարժեքության վերաբերյալ:

Հունվարի սկզբին Ֆրանսիայում մի շարք ահաբեկչություններ կատարվեցին:

Հունվարի 7-ին Կուաշի եղբայրները հանցակիցի հետ միասին Փարիզի Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրությունում գնդակահարեցին 12 մարդու: Երկու օր անց հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում Կուաշի եղբայրները չեզոքացվել էին:

Հունվարի 9-ին ահաբեկիչ Ամեդի Քուլիբալին Փարիզի կաշերային սուպերմարկետում գերի էր վերցրել 20 մարդու. նրանցից 4-ին սպանել էր: Քուլիբալին իրավապահ մարմիններից պահանջում էր դադարեցնել հետապնդել Կուաշի եղբայրներին: Սուպերմարկետի գրոհի ժամանակ Քուլիբալին սպանվել էր:

Նախորդ հոդվածը‘Օբաման խոստովանել է, որ ռուսաստանյան տնտեսության թուլացումը կվտանգեր նաեւ ԱՄՆ-ին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 480.00 դրամ/դոլար’