‘«Փարոսը» հորդորում-հրահանգում է վերջին անգամ ձայն տալ Սերժ Սարգսյանին. Մամուլ’

748

«ՉԻ» խմբագրությանն երեկ բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Արաբկիր համայնքում «Փարոս» սոցիալական ծառայության տարածքային տեսուչները զանգահարում, ինչպես նաև այցելում են ՀՀ քաղաքացիների բնակարաններ` նրանցից հետաքրքրվելով, թե ինչպես են նրանք մասնակցելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Լսելով քաղաքացիներին` նրանք վերջում հորդորում-հրահանգում են անպայման մասնակցել ընտրություններին, և այս անգամ էլ, բայց արդեն վերջին անգամ, ձայն տալ Սերժ Սարգսյանին: Զանգահարող քաղաքացիների հետ զրույցներից թերթի թղթակիցը պարզել է, որ ամեն տեսուչ ունի իր «անապահովների», այսինքն` «Փարոս» սոցիալական ծառայությունից օգտվողների ցուցակը: Եվ հենց այց ցուցակներով էլ տեսուչները աշխատում են` որոշներին խաբելով, թե` եթե չընտրեն Սերժ Սարգսյանին, ապա իրենք կհաղորդեն վերադաս մարմնին, որի արդյունքում` նշված քաղաքացին արդեն դուրս կմնա «Փարոս» համակարգից:

Նախորդ հոդվածը‘Գողական կանոններով. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վճռաբեկը չգիտի, ՀԱԿ ակտիվիստների բողոքը պետք է քննվի արդարացնելու, թե նաև պատիժը մեղմացնելու տեսանկյունից’