‘«Փարքինգ սիթի սերվիսը» հարսի «մեջքից ներքև փափուկ տեղով» փեսային «ծառայություն է մատուցում. Մամուլ’

1570

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրենը հայտարարել է, թե իրենք ծառայություն են մատուցում ոչ թե քաղաքացիներին, այլ Երևանի քաղաքապետարանին:

«ՉԻ»- Սովորաբար՝ ով ում ծառայություն է մատուցում, նրանից էլ գումար է վերցնում ծառայության դիմաց: Օրինակ, եթե վարսավիրը հաճախորդից գումար է վերցնում, հենց նրա մազերն էլ խուզում է, չի կարելի հաճախորդից գումար վերցնել և գնալ, ասենք, Տարոն Մարգարյանի մազերը խուզել: Իսկ «Փարքինգ սիթի սերվիսը», չգիտես ինչու, գումարները քաղաքացիներից է գանձում, իսկ ծառայությունը մատուցում է Երևանի քաղաքապետարանին: Մի խոսքով՝ ինչպես ժողովուրդն է ասում՝ հարսի «մեջքից ներքև փափուկ տեղով» փեսային «ծառայություն է մատուցում»: Ու վատ էլ միջնորդավճար չի վերցնում՝ ամբողջ գումարի 70 տոկոսը: Մատուցած ծառայությունն էլ այն է, որ քաղաքացիներից փող են հավաքում:

Մի խոսքով՝ եթե ամբողջ աշխարհում ընդունված է փող վերցնել որևէ ծառայության դիմաց, ապա Հայաստանում հենց փող վերցնելն է համարվում ծառայություն մատուցել:

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Դանիա խաղի հետ կապված` մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը’
Հաջորդ հոդվածը‘Դմիտրի Մեդվեդև. Մաքսային միությունն ու Եվրամիությունը անհամատեղելի են’