‘Փափկասուններն ու կռվածները’

1086

Սեպտեմբերի 21-ին,  իշխանական հուշ երեկոյի ընթացքում, երբ բոլորը հլու-հնազանդ սպասում էին իրենց բաժակն անձամբ Սերժ Սարգսյանի սուրբ բաժակին խփելու հերթին, մի զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել:

Բազմաթիվ ականատեսների վկայությամբ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով մի խումբ գեներալների, ասել է. «Գեներալներ, տեսա՞ք Վալոդին ոնց կզցրինք»:

Խոսքը վերաբերում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, որին օրեր առաջ ձերբակալել են: Հիշեցնենք, որ Ավետիսյանը բողոքի ձայնը  բարձրացրած ազատամարտիկներից մեկն էր, որին ձերբակալել են անհասկանալի մեղադրանքով և հասկանալի դրդապատճառներով:

Սարսուռ  է առաջացնում այն հանգամանքը, որ վարչապետը կարող է հպարտանալ ազատամարտիկի ձերբակալման համար, այդ մասին հպարտությամբ հայտարարել, իսկ գեներալներն էլ շարունակեն գլխիկոր  կանգնած մնալ բաժակի (չի բացառվում՝ նաև իրե՛նց ձերբակալման) հերթում:

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, որովհետև Ավետիսյանն ու հազարավոր կարգին տղերք կռվել են ոչ թե փափկասուն վարչապետների ու ինչ-որ պաշտոնյաների համար, այլ՝ հայրենիքի: 

 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Հավատ չենք ընծայում Ս.Սարգսյանի թեկնածուի նկատմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիա դատախազության առջև. «Որևէ դատախազ կամ այլ պաշտոնյա չի կարող լուրջ բարեփոխումներ անել»’