Փելոսիի աշխատասենյակը «գրաված» Թրամփի կողմնակիցը մեղավոր է ճանաչվել

115

2021 թ․ հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությունների ամենահայտնի մասնակիցներից մեկը, որը լուսանկարվել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աշխատասենյակում, ոտքերը սեղանին դրած, մեղավոր է ճանաչվել մեղադրանքի բոլոր կետերով։ Նրան տասնյակ տարիների ազատազրկում է սպասվում։

62-ամյա Ռիչարդ Բարնեթը՝ «Բիգո» մականունով, Դոնալդ Թրամփի մյուս համախոհների հետ միասին, հունվարի 6-ին ներժուժել էր ԱՄՆ Կոնգրեսի շենքը, որպեսզի թույլ չտա հայտարարելու Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում։ Նա մտել էր Փելոսիի աշխատասենյակը և սեղանին սեքսիստական մակագրություն էր թողել, իսկ երբ ոստիկանությունը նրան ու մյուսներին դուրս էր քշել սենյակից, խլել էր բարձրախոսը և պարծեցել, թե «գրավել է Փելոսիի աշխատասենյակը»։

Ընդ որում, Բարնեթը, հետաքննության տվյալներով, զինված է եղել, և եթե Նենսի Փելոսին աշխատասենյակում լիներ, չի բացառվում, որ նա կրակեր։

Երդվյալ ատենակալների հանձնախումբը ընդամենը երեք ժամ է խորհրդակցել՝ Բարնեթին մեղադրանքի բոլոր ութ կետերով մեղավոր ճանաչելուց առաջ, այդ թվոմ՝ պաշտոնական ընթացակարգերի խոչընդոտում, սահմանափակ մուտք ունեցող տարածքում զենքով գտնվելը և պետական ունեցվածքի հափշտակում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարում անընդմեջ դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըՊոլյանսկի․ Արևմուտքը դեռ չի հատել «առավել կարմիր գծերը»