‘Փեսան խոհանոցային դանակով վնասել է զոքանչի ձեռքը’

1237

Ապրիլի 3-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ն. Զարյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում վիճաբանություն է:

Նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռոդինա Մ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, Ն. Զարյան փողոցի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1970 թ. ծնված Նորայր Ա.-ն քաշքշուկի մեջ է մտել կնոջ մոր հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով վնասել է նրա ձեռքը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Նորայր Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Նախորդ հոդվածը‘Հայկական դրոշը՝ «Եվրատեսիլ 2013»-ի հուշանվերների վրա’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը Գետառի փոխարեն «մաքրազարդում» է հարկատուների փողերը (տեսանյութ)’