‘Փետրվարի 1-ից խանութները չեն աշխատի’

1726

Նախագահական նստավայրի դիմաց քիչ առաջ ավարտվեց փոքր եւ միջին ձեռնարկատերերի ակցիան՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի: Ակցիայի մասնակիցները Կառավարությանը մեկ օր ժամանակ տվեցին, որպեսզի վերջինս պատասխանի իրենց: Ցուցարարներից Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ իրենցից յուրաքանչյուրը պետք է հարկային մարմնին անհատ ձեռներեցի գործունեության ժամանակավոր դադարեցման մասին նամակ գրի: «Այսպիսով, մենք պարտավոր չենք լինի վճարել հարկերը: Այդ դիմումները մենք ընդհանուր փաթեթով կներկայացնենք կառավարություն»,- հայտարարեց նա: Ակցիայի մասնակիցներից Սամսոն Գրիգորյանն իր հերթին հայտնեց, որ փետրվարի 1-ից խանութները 10 օրով կփակվեն, եւ ձեռնարկատերերի աշխատանքը կդադարեցվի:

Հիշեցնենք, որ նոր օրենքով շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվել է մինչև 1 տոկոս, սակայն տնտեսվարողները պարտավոր են լինելու գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառություն ներկայացնելով: Նոյեմբերին ուժի մեջ մտնող օրենքի դեմ մանր և միջին ձեռնարկատերերի հուժկու բողոքի ակցիաներից հետո կառավարությունը ստիպված եղավ օրենքի գործողության ժամկետի սկիզբը նոյեմբերից հետաձգել մինչև փետրվար:  

Նախորդ հոդվածը‘Հայկական կողմը հերքում է. Ադրբեջանը հայկական անօդաչու սարք չի խոցել’
Հաջորդ հոդվածը‘Human Rights Watch-ն անդրադարձել է iLur.am-ի ու «Հրապարակի» դեմ դատավճիռներին ‘