‘Փետրվարի 20-ին Կիեւում կկայանա «Վալենսիա»-«Դինամո» ֆուտբոլային խաղը’

912

ՈՒԵՖԱ-ն անփոփոխ է թողել փետրվարի 20-ին Կիեւում կայանալիք իսպանական «Վալենսիա» եւ ուկրաինական «Դինամո» ֆուտբոլային հավաքականների խաղը՝ չնայած քաղաքի կենտրոնում տեղի ունեցող բախումներին:

Միեւնույն ժամանակ կազմակերպությունը պնդել է, որ Իսպանիայի պատվիրակությունը եւ ֆուտբոլիսները օրվա ընթացքում երկար ժամանակով դուրս գան իրենց հյուրանոցային համարներից : «ՈՒԵՖԱ-ն բոլորին նախապես տեղեկացրել է վերջին երկու օրերին տեղի ունեցած դեպքերի մասին՝ նշելով, որ հետեւում է հնարավոր բոլոր զարգացումներին՝ կապ պահպանելով ֆուտբոլային ակումբների եւ իշխանության հետ»,- նշվում է ասոցիացիայի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեքշաբթի-չորեքշաբթի օրերին Ուկրաինայի մի շարք քաղաքներում վերսկսել են բախումները իրավապահ մարմինների եւ ցուցարարների միջեւ, ինչի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 25 մարդ:  

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի միգրացիոն օրենքների խստացումը կվատթարացնի Հայաստանի տնտեսության վիճակը’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Իրական մտավորականները’