‘Փետրվարի 20-ին` համազգային հավաք. Եռյակի առաջնորդների հանդիպման արդյունքները (Տեսանյութ)’

20242

Այսօր՝ փետրվարի 15-ին, տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը՝ պատվիրակությունների ընդլայնված կազմերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակը: Որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով որոշում կայացնելու համար:

Բարգավաճ Հայաստան, Հայ ազգային կոնգրես , Ժառանգություն կուսակցությունների համատեղ մամուլի հաղորդագրություն

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Եռյակի առաջնորդների հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա» – «Լևանտե» 5-0․ Լեոնել Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ(տեսանյութ)’