‘Փետրվարի 24-ին ԱԺ-ում Մարտի 1-ի հարցով ստորագրահավաք կանցկացվի’

2085

Փետրվարի 24-ին խորհրդարանի հերթական քառօրյայի ժամանակ ոչ իշխանական չորս ուժերը ստորագրահավաք կկազմակերպեն`քառօրյայի ընթացքում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի արտահերթ քննարկում նախաձեռնելու նպատակով:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` այդ հարցի առնչությամբ ոչ իշխանական չորս ուրժերի խորհրդակցության արդյունքների համաձայն: «Իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումը, ինչպես տեղի ունեցավ 2008 թ. մարտի 1-ին, հանցագործություն է, այն պետք է բացահայտվի, իսկ մեղավորները` պատժվեն: Մինչև մարտի 1-ի մեր հանրահավաքը մենք ցանկանում ենք կրկին ապացուցել հայ ժողովրդին և համաշխարհային հանրությանը, որ վճռական ենք տրամադրված մարտի 1-ի հանցագործությունները բացահայտելու հարցում»,-հայտարարել է Զուրաբյանը` ավելացնելով, որ եթե կառավարող մեծամասնությունն այս անգամ էլ ձախողի հանձնաժողովի ստեղծման հարցը, դա կնշանակի, որ վերջինս նպատակաուղղված փորձում է թաքցնել 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ճշմարտությունը:

Նախորդ հոդվածը‘Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են շփման գծում ստեղծված իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային բրենդը մշակելու համար Կառավարությունը 62 մլն դրամ է հատկացրել’