Խերսոնի մարզում փետրվարի 24-ից հետո ծնված երեխաները, ինչպես նաև որբ երեխաները, ավտոմատ կերպով կստանան ռուսաստանյան քաղաքացիություն, հայտարարել է Խերսոնի մարզի ռազմա-քաղաքական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։
Նախորդ օրը Ստրեմոուսովը հայտարարել է, որ շրջանում «աժիոտաժային պահանջարկ» է ստեղծվել ռուսաստանյան անձնագրերի համար։ Ըստ նրա՝ անձնագի ձևակերպելու ավելի քան տասը հազար դիմում է ներկայացվել։
Իսկ Սևաստոպոլից պետդումայի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիկը հայտարարել է, որ Խերսոնը Սևծովյան նավատորմի օրրանն է, այն պատմականորեն սերտորեն կապված է Սևաստոպոլի հետ։
Փոխանցում է ria.ru-ն։