‘Փլվածքի տակ քաղաքացի է մնացել ‘

718

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 30-ին, ժամը 16.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի պեռլիտի հանքում տեղի է ունեցել փլվածք. քաղաքացին մնացել է փլվածքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քանդման աշխատանքների կատարման ժամանակ ժայռաբեկորներ են պոկվել և ընկել տրակտորի վրա, ինչից վարորդ Վ. Ա.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 55-ամյա Վ.Ա.-ի դին:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցների պահանջով քաղաքացին «Հայփոստ»-ից ստացել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց’
Հաջորդ հոդվածը‘Լեյլա Յունուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երեքամսյա կալանքը. նա մեղադրվում է ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ’