‘
ԿԺԴՀ իշխանությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում են «հոգեկան հիվանդ», որի քաղաքականությանը հետևելը Սեուլին ոչ մի լավ բանի չի բերի: Այդ մասին ասվում է հյուսիսկորեական լրատվամիջոցներից մեկում:
«Հարավային Կորեան պետք է գիտակցի, որ հոգեկան հիվանդ Թրամփին հետևելը… միայն աղետի կհանգեցնի»,- նշվում է հոդվածում:
Պարբերականի պնդմամբ՝ Թրամփը ԱՄՆ-ի ներսում բախվում է քաղաքական ճգնաժամի և ջանում է շեղել հանրության ուշադրությունը՝ շահարկելով ԿԺԴՀ-ին հավանական կանխարգելիչ հարված հասցնելու թեման:
Անցյալ երեքշաբթի ամերիկյան երկու B-1B ռմբակոծիչներ մարզական թռիչքներ են իրականացրել Հարավային Կորեայի ՌՕՈՒ-ի հետ: Դիտորդները նշել են, որ զորավարժությունները նպատակ են ունեցել Փհենյանին ցույց տալ, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան, ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների հաճախակի դարձած փորձարկումների պայմաններում, պատրաստ են շարունակել զսպման և վախեցնելու քաղաքականությունը:
Բացի այդ՝ ավելի վաղ Թրամփը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ամերիկյան ուսանող Օտտո Ուոմբիրի մահվան պատասխանատվությունը դրել են ԿԺԴՀ իշխանությունների վրա:
Փոխանցում է interfax-ը:
‘