‘Փհենյանը չի հերքել Sony-ի վրա կիբեռգրոհին իր մասնակցությունը’

885

Հյուսիսային Կորեան չի հերքել իր մասնակցությունը  կիբեռգրոհին Sony Pictures ընկերության վրա, ինչը տեղի է ունեցել հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի մասին պատմող ֆիլմի թողարկումից առաջ, և ինչի արդյունքում դեռևս վարձույթ չհանձնված ֆիլմերը հայտնվել են ինտերնետում:

Երբ Հյուսիսային Կորեայի պաշտոնական ներկայացուցչին հարցրել են, թե արդյո՞ք իր կառավարությունը կապ ունի այդ կիբեռգրոհի հետ, նա պատասխանել է. «Սպասեք՝ կտեսնեք»:

Հունիսին Հյուսիսային Կորեան դիմել էր ՄԱԿ-ին և Միացյալ Նահանգներին՝ բողոքելով «Հարցազրույց» կատակերգության առիթով: Ֆիլմում  Կիմ Չեն Ինի  ընդունելությանն են արժանանում երկու լրագրողներ, որոնց հավաքագրում է ԿՀՎ-ն՝ հյուսիսկորեական առաջնորդի նկատմամբ մահափորձ կատարելու նպատակով: Հյուսիսային Կորեայի իշխանություններն այդ ֆիլմն անվանել են պատերազմի ակտ և ահաբեկչության անթաքույց հովանավորում: Պաշտոնական Փհենյանը ԱՄՆ-ին և ՄԱԿ-ին կոչ է արել արգելել այդ ֆիլմը, փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Չինաստանում տիբեթերենը քարոզելու համար երգիչը դատապարտվել է 4 տարվա կալանքի’
Հաջորդ հոդվածը‘Ահաբեկիչները ծրագրել են պայթեցնել Օփրա Ուինֆրիի ստուդիան’