Փոթերը հրաժարվել է գլխավորել «Լեսթեր Սիթին»

322

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված անգլիացի Գրեմ Փոթերը հրաժարվել է գլխավորել «Լեսթեր Սիթին», հաղորդում է TalkSport-ը։

«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի հեռացումից հետո։

Պրեմիեր լիգայի 28 խաղից հետո «Չելսին» 38 միավորով 11-րդն է, «Լեսթեր Սիթին» 25 միավորով նախավերջինն է։

Նախորդ հոդվածը«Չելսին» առաջարկ կանի Յուլիան Նագելսմանին
Հաջորդ հոդվածըԿասանո․ «Ինտերում» իսկական աղետ է, Ինձագին պետք է հեռացվի