‘
«Պաբլո» փոթորիկը հասել է Ֆիլիպինների հարավային առափնյակին, հաղորդում էFrance-Presse գործակալությունը: Հազարավոր մարդիկ տարհանվել են և պատսպարվել ապաստարաններում: Այս ամիս՝ առաջին, և տարվա ընթացքում՝ 16-րդ փոթորիկն իր հետ բերել է հորդառատ անձրևներ և ժամում 175 կմ, իսկ ժամանակ առ ժամանակ էլ՝ 210 կմ-ի հասնող արագությամբ սուրացող քամիներ, հաղորդում է lenta.ru-ն: Փոթորկի հետևանքով կղզեխմբում դադարեցվել է էլեկտրամատակարարումը, ինչպես նաև ավիափոխադրումներն ու նավային ուղերթները: Զոհերի մասին տվյալներ առայժմ չեն հաղորդվում:
Ֆիլիպինների կղզիներով տարեկան գրեթե 20 փոթորիկ է «անցնում», որոնցից շատերն իրենց հետևից թողնում են ավերածություններ և մարդկային զոհեր: 2011 թ. դրանց զոհ է գնացել մեկուկես հազարից ավելի մարդ, 100 միլիոնանոց բնակչություն ունեցող երկրի բնակչության 10 %-ն այս կամ այն կերպ իր վրա զգացել է փոթորկի հետևանքները:
‘