‘Փոխարժեքի շուկայում շարունակվում է անվերահսկելի իրավիճակը’

1693

Հայաստանի փոխարժեքի շուկայում շարունակվում է անվերահսկելի իրավիճակը: Այսօր բանկերում դոլարի վաճառքի գին է սահմանվել 508-515 դրամը՝ գնման 498-510 փոխարժեքի դիմաց: Որ բանկերից դոլար գնել հնարավոր չէ վկայում են անիրատեսական փոխարժեքները: Օրինակ, այս պահին Արմսվիսբանկը դոլար է վաճառում 508 փոխարժեքով, այն ժամանակ, երբ Զարգացման հայկական բանկը 510 դրամով դոլար է գնում: Ստացվում է, որ ցանկացած քաղաքացի կարող է Արմսվիսբանկից դոլարը գնել 508—ով և 510-ով Զարգացման հայկական բանկում վաճառելով՝ շահույթ ստանալ: Պարզ է, որ այդպիսի բան հնարավոր չէ, և ոչ 508-ով, ոչ էլ 510-ով դոլար գնել հնարավոր չէ:

Փոխանակման կետերում ընդհանրապես դոլարով գործարք չի իրականացվում:

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այսպիսի վիճակը շարունակվելու դեռ այնքան ժամանակ, մինչև իրավիճակը չկարգավորվի մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի ֆինանսական շուկայում: Իսկ ռուսական շուկայում վիճակը մերինից էլ անկանխատեսելի է: Հիշեցնենք, որ միայն երեկ ռուսական ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ 58-ից դարձել է 63 ու սա այն դեպքում, երբ նավթի գինը երեկ բարձրացման դինամիկա է ցույց տվել:

Նախորդ հոդվածը‘BBC-ի վարկածով լավագույնն են Ռոնալդուն ու ավտոարշավորդ Հեմիլթոնը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Ով նախագահին բան ասի…» ահաբեկչական ծրագրի քաղաքական ասպեկտը’