‘Փոխարժեքի շուկայում տիրող իրավիճակը անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի վրա’

2146

Չնայած փոխարժեքի շուկայում տիրող խուճապին, որն այսօր արդեն տեղափոխվել է Հայաստանի խանութներ, որոնք միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ են վաճառում, այն էլ սահմանափակ քանակությամբ, Սերժ Սարգյսանի ձայնը դուրս չի գալիս:

Համաձայն նրա կայքի, վերջին մեկ շաբաթվա ընթացքում նա այցելել է ցուցահանդես, Գեղամյանի գրքի շնորհանդեսին, հոբելյանական երեկոյի, երկու անհայտ ընկերությունների գրասենյակ, հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ և ընդունել Ուրուգվայի փոխնախագահին, Լիտվայի ԱԳ նախարարին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար: Այսօր էլ շնորհավորել է Բահրեյնի թագավորին՝ Ազգային տոնի առթիվ և Նազարբաևին՝ Անկախության օրվա առթիվ:

Կարելի է ենթադրել, որ խուճապային տրամադրությունների պատճառով Հայաստանում ամուսնացողների քանակը կտրուկ նվազել է և Սարգսյանին հարսանիքի հրավիրող չկա, նա էլ պարապ է մնացել՝ ցուցահանդեսների ու շնորհանդեսների է գնում, հեռախոսով է խոսում և հյուրեր ընդունում: Փաստորեն, փոխարժեքի շուկայում տիրող խուճապը Սերժ Սարգսյանի վրա էլ է անդրադարձել, և նա իր հարսանիքի քավորի բուն գործառույթը թողած, այլ՝ ոչ պակաս «կարևոր» գործերով է զբաղված:

Հարություն Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը միջազգային գործընկերներին է ցուցադրել ադրբեջանական բռնությունները հայ գերու նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Արտասահմանում ԱՄՆ ռազմական գործողությունների դարաշրջանն ավարտվեց’