‘Փոխհրաձգության ժամանակ վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է’

802

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց’