‘Փոխհրաձգություն Սան Բեռնարդինոյում. 10 վիրավոր’

1391

Կալիֆորնիայի հարավ-արևմուտքում՝ Սան Բեռնարդինոյի բազմաբնակարան բնակելի համալիրի մոտ, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով  տասը մարդ  վիրավորվել է, երեքը՝ ծայրահեղ ծանր:

Դեպքի վայր ժամանած ոստիկանությանը դիմավորել է անկառավարելի ամբոխը: Ականատեսների խոսքով՝ մարդիկ կիրակի երեկոյան հավաքվել են համալիրի տարածքում «զառ խաղալու»: Ոչ ոք չի կարողացել ասել, թե ով է սկսել հրաձգությունը: Ականատեսների վկայությամբ՝ ատրճանակներից ու ինքնաձիգներից առնվազն երեսուն կրակոց է հնչել:

Ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ հիմքեր չկան խոսելու ահաբեկչական հարձակման մասին, համալիրի բնակիչները պատմել են թաղամասը վերահսկող բանդաների մասին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘10.000 անորակ վարտիք. քրգործ ՊՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը Բորիս Ջոնսոնին «այլանդակ» է անվանել’