‘Փոխնախարար. Հայաստանը մտադիր է մարտկոցներ մատակարարել «ԱվտոՎազ» և «ԿԱՄԱԶ» գործարաններին’

768

Հայաստանը մտադիր է մեկնարկային կապարաթթվային կուտակչային «ԷԼԲԱՏ» մարտկոցներ մատակարարել ռուսական «ԱվտոՎազ» և «ԿԱՄԱԶ» գործարաններին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը:

Նրա խոսքերով, հայ-գերմանական «ԷԼԲԱՏ» մարտկոցների գործարանի արտադրանքը ռուսաստանյան շուկայում կմրցակցի մեքենաշինության ոլորտում, հատկապես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցվելուց հետո: Նա նշել է, որ մատակարարումների շուրջ բանակցություններն արդեն ընթանում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ԷԼԲԱՏ» գործարանը 2013 թվականին պատրաստվում է արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ մեծացնել 35%, մինչև 82 հազար միավոր: 2012 թվականին գործարանն արտադրել է 62 հազար մարտկոց, որն ամբողջովին իրացվել է: Գործարանի մասնաբաժինը ներքին շուկայում, 2012 թվականի արդյունքներով, կազմել է 32%: Արտադրանքի կեսից ավելին իրացվել է ներքին շուկայում, իսկ մնացածն արտահանվել է: Նախատեսվում է արտադրանքն արտահանել Ռուսաստան, Վրաստան, ԱՄԷ և Թուրքմենստան:

Հիշեցնենք, որ հայ-գերմանական «ԷԼԲԱՏ» ՀՁ ՓԲԸ բաժնետոմսերի 51% պատկանում է գերմանական «Cronimet Maining» ընկերությանը, իսկ մնացած 49%-ը` Հայաստանի ռեզիդնտներին: «Cronimet Maining»-ը Հայաստանում տիրապետում է նաև «Զնգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ի, ինչպես նաև «Մաքուր երկաթ» մետալուրգիական գործարանի բաժնետոմերին: Գործարանը շահագործման է հանձնվել 2010 թվականին:

 

Նախորդ հոդվածը‘Последный большевик по прозвищу Серж’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում կնկարահանեն «Անունս Բրյուս Լի է» ֆիլմը’