‘
Գեղարքունիքի մարզի 10 համայնքներից (Վարդենիս քաղաքից ու շրջակայքի գյուղերից) տասնյակ ցուցարարներ հավաքվել են Սոթքի գյուղապետարանի մոտ՝ բողոքելու համայնքների խոշորացման ծրագրի դեմ:
Նախօրեին նրանք փակել էին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասել է, որ վարդենիսցիներն առաջարկել են համայնքների խոշորացման շրջանակներում փնջային բաժանման նոր տարբերակ:
Տերտերյանը տեղեկացրել է, որ երեկ վարդենիսցիների հետ նախարարության վարչության պետը հանդիպել է, խնդիրը պարզաբանել։ «Այսօր էլ առավոտյան 8։30-ից մեր ամբողջ թիմը Վարդենիսում է, և լուծումներ անկասկած կգտնենք։ Մենք ամեն ինչից մանրամասն տեղյակ ենք։ Վարդենիսցիներն առաջարկել են փնջային բաժանման նոր տարբերակ, մենք դա քննարկում ենք», — ասել է փոխնախարարը:
‘