‘Փոխոստիկանապետ. Երանոսյանը ստացել է իր արժանի պատիժը’

2519

Ոստիկանության ներքին զորքերի  հրամանատար Լյովա Երանոսյանը ստացել է իր արժանի պատիժը եւ ենթարկվել կարգապահական տույժի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Հիշեցնենք, որ տխրահռչակ Երանոսյանը ժամանակին սպառնում էր կտրել իր շեֆ Սերժ Սարգսյանին «բան ասողների» ականջները:

Բուռն արձագանքների է արժանացել նաեւ «ականջ կտրող» գեներալի վերջին հայտարարությունը, ով առանց ապացույցների՝ Գյումրիում հարյուրավոր ցուցարարների 80 տոկոսին մեղադրել էր հարբած լինելու մեջ:  Անդրադառնալով Երանոսյանի այս խոսքերին՝ Հունան Պողոսյանը հայտնեց, որ վերջինս միայն ենթադրություններ է արել՝ առանց որեւէ իրավական հիմքերի: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք չի կարծում, որ Երանոսյանը ընդհանրապես չպետք է խոսի, փոխոստիկանապետը նշեց. «Ո՛չ, ադպես չեմ կարծում. այստեղ մեղավորությունը լրատվամիջոցներինն է: Իսկ ինչ վերաբերում է նրա այն հայտարարությանը, թե ցուցարարների 80 տոկոսը հարբած են եղել, ապա Երանոսյանը միայն նկատի է ունեցել անկարգություն անող ցուցարարներին»,- հավելեց փոխոստիկանապետը: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը կարծում է, որ ԱԳՆ-ն ադեկվատ է ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին «բնավ պետք չի» Սեյրան Օհանյանի նախահարձակ լինելը ‘