‘Փոխչեմպիոնները հաղթել են չեմպիոններին. Արգենտինա-Գերմանիա(տեսանյութ)’

635

Տատա Մարտինոն  վստահորեն է մեկնարկում հարավամերիկայն հավաքականի մարզչի պաշտոնում՝ հաղթելով Գերմանիայի հավաքականին:

Դյուսելդորֆում տեղի ունեցած այս հանդիպման հանդեպ հետաքրքրությունը բավականաչափ մեծ իր. միմյանց դեմ կրկին դուրս էին գալու Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման մասնակիցները՝ չեմպիոններն ու փոխչեմպիոնները: Իհարկե, կար մի տխրեցնող հանգամանք.թիմերը դաշտ էին դուրս գալու ոչ իրենց մարտական կազմերով: Վնասվածքների, ֆուտբոլիստների՝ հավաքականում իրենց կարիերան ավարտելու պատճառով մի քան կորուստ ուներ Գերմանիան: Արգենտինայի կազմում բացակայում էին Մեսսին ու Գարայի, առանց որոնց այս հավաքականը ակնհայտ թույլ է թվում:

Ամեն դեպքում, հենց հյուրերը հանդիպումը շատ ակտիվ սկսեցին հատկապես հարձակման գծում: Նրանք արագ էին հակառակորդի կիսադաշտում՝ ստեղծելով գոլային պահեր: Գոլային իրական հնարավորություն ունեցան նաև Գերմանիայի ֆուտբոլիստները, սակայն Մարիո Գոմեսը մեն մենակ դուրս գալով դարպասապահի դիմաց, չկարողացավ իրացնել հարվածը: Հետո եկավ արգենտինացիների հերթը: 20-րդ րոպեին Սերխիո Ագուերոն Անխել դի Մարիայիս ստացած փոխանցումից հետո գնդակն ուղարկեց  դարպասը: Երկրորդ խաղակեսի հենց սկզբում հաշիվը կրկնապատկեց Էրիկ Լամելան:

Ջախջախիչ արդյունքը հարավամերիկացիներն ապահովեցին հենց խաղի սկզբում: Ֆրեդերիկո Ֆերնանդեսը վստահ իրացրեց դրապասապահի հետ մեն մենակ դիրքում մնացած հարվածը: Գերմանաիցիների դարպասին 4-րդ գոլի հեղինակը դարձավ Անխել դի Մարիան:

Դյուսենդորֆի մարզադաշտ ցուցատախտակին գրանցված այս հաշվից հետո  Տատա Մարտինոյի սաները բավարարվածության զգացում ունեցան և իրենց թույլ տվեցին հանգստանալ: Արգենտինացիների երրորդ գոլից երկու րոպե անց Շյուրլեի խփած հեղինակության  գնդակն ավելի շատ նման էր արգենտինացիների կողմից քաղաքավարության գործողության: Տարօրինակ կերպով ֆուտբոլիստին ոչ ոք չխանգարեց հարվածելու դարպասին:

Հետագայում գերմանացիները փորձեցին գրոհներ կազմակերպել, սակայն կարողացան ընդամենը երկրորդ գոլը խփել, որի հեղինակը դարձավ Մարիոն Գյոտցեն:

Իսկ վերջում նշենք, որ Արգենտինայի հաղթանակն այս խաղում օրինաչափ էր, իսկ Տատա մարտինոյի դեբյուտը՝ հաջող:

ԳԵՐՄԱՆԻԱԱՐԳԵՆՏԻՆԱ

2-4 (0-2)

MC

 

0-1՝ Սերխիո Ագուեռո 20՛, 0-2՝ Էրիկ Լամելա 40՛, 0-3՝ Ֆեդերիկո Ֆերնանդես 47՛, 0-4՝ Անխել Դի Մարիա 50՛, 1-4՝ Անդրե Շյուրլե 52՛, 2-4՝ Մարիո Գյոտցե 78՛

 

ԳԵՐՄԱՆԻԱ. 1.Մանուել Նոյեր (22.Ռոման Վայդենֆելլեր, 46), 4.Բենեդիկտ Հովեդես (25.Անտոնիո Ռյուդիգեր, 77), 15.Էրիկ Դուրմ, 2.Կեվին Գրոսկրոյց, 3.Մաթիաս Հինտեր, 9.Անդրե Շյուրլե (13.Թոմաս Մյուլեր, 57), 14.Յուլիան Դրաքսլեր (10.Լուկաս Պոդոլսկի, 34), 18.Տոնի Կրոոս (7.Սեբաստյան Ռուդի, 71), 21.Մարկո Ռոյս, 24.Կրիստոֆ Կրամեր, 23.Մարիո Գոմես (19.Մարիո Գյոտցե, 57)

ԱՐԳԵՆՏԻՆԱ. 1.Սերխիո Ռոմերո (21.Մարյանո Անդուխար, 80), 4.Պաբլո Սաբալետա (3.Ուգո Կամպանյարո, 77), 15.Մարտին Դեմիկելիս, 16.Մարկոս Ռոխո, 17.Ֆեդերիկո Ֆերնանդես, 6.Լուկաս Բիլյա, 7.Անխել Դի Մարիա (19.Ռիկարդո Ալվարես, 86), 8.Էնցո Պերես (13.Աուգուստո Ֆերնանդես, 46), 14.Խավյեր Մասկերանո, 18.Էրիկ Լամելա (5.Ֆերնանդո Գագո, 68), 20.Սերխիո Ագուեռո (20.Նիկոլաս Գաիտան, 83)

 

Զգուշացում՝ Յուլիան Դրաքսլեր 20՛ (Գ), Լուկաս Պոդոլսկի 70՛ (Գ), Մարտին Դեմիկելիս 17՛ (Ա)

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ծառուկյանը պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չին և հայ գործարարների միջև. Տեսանյութ’