‘Փոխվել է Մուբարաքի դատավճիռը՝ պետգանձարանի միջոցները հափշտակելու մասով’

785

Եգիպտոսի դատարանը փոխել է տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռը՝ պետական գանձարանից միջոցներ հափշտակելու վերաբերյալ, հաղորդում է France-Presse գործակալությունը:

Մինչ այդ երկրի նախկին նախագահը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: Գործակալության տվյալներով՝ այդ գործով նոր հետաքննություն է նշանակվել: Ներկայումս 86-ամյա Մուբարաքը բուժում է ստանում Կահիրեի ռազմական հոսպիտալներից մեկում:

Երկրի նախկին ղեկավարը անցյալ տարվա մայիսին երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի կերպով եգիպտական 100 հազար ֆունտ (մոտավորապես 13 հազար դոլար) յուրացնելու համար: Հաղորդվում էր, որ նա այդ գումարը ծախսել է նախագահական պալատների նորոգման վրա: Նրա որդիները՝ Համալը և Ալը, համանման մեղադրանքներով դատապարտվել են չորսական տարվա ազատազրկման: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում սպանված Ավետիսյաններին կհուղարկավորեն հունվարի 15-ին’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ «քննարկվում է» — Azatutyun.am’