‘Փոմփեոն երկարացրել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները’

1080

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն չորեքշաբթի երկարացրել է ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ սահմանված պատժամիջոցների ժամկետը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, Թեհրանին կխանգարեն միջուկային ռումբ ստեղծել։

Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի տարածած հայտարարությունում։

Պետքարտուղարության կարծիքով՝ Իրանը «շարունակում է օգտագործել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու և տարածաշրջանային անվտանգությանը սպառնալու նպատակով»։

Օրտեգուսը կրկին պնդել է, որ ԱՄՆ-ը Թեհրանին թույլ չի տա միջուկային ռումբ ստեղծել և պատրաստ է «կիրառել իր դիվանագիտական և տնտեսական միջոցների ամբողջ ծավալը՝ Իրանի միջուկային գործունեությունը սահմանափակելու համար»։

«Քանի դեռ Իրանի վարչակարգը շարունակում է մերժել դիվանագիտությունը և ընդլայնել իր միջուկային ծրագիրը, տնտեսական ճնշումները և դիվանագիտական մեկուսացումը ավելի կսաստկացվեն»,- եզրափակել է դիվանագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Մեդվեդևը հանձնարարել է ստուգել Սիբիրի անտառները միտումնավոր հրկիզելու վարկածը’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ․ Տարվա լավագույն մարզիչի կոչման 10 հավակնորդները’