‘
«Ժառանգություն» խմբակցության քիչ առաջ կայացած նիստում ընտրվել է խմբակցության նոր ղեկավար` Զարուհի Փոստանջյանը: Հաղորդում է Aravot.am-ը: Խմբակցության քարտուղարն այսուհետ կլինի Թեւան Պողոսյանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, ով հրավիրվածի կարգավիճակով մասնակցել է խմբակցության նիստին:
‘