‘Փոստը տեղ է հասել ութ տարի անց’

2054

Հորդանանի Արևմտյան ափում ստացել են ավելի քան 10 տոննա նամակներ ու փաթեթներ:

2010 թ. Իսրայելը թույլ չի տվել ուղարկել Հորդանանի տարածքով եկած փոստը, և այն մնացել ու պահվել է այնտեղ:

Այժմ այն տեսակավորում են Երիքովի փոստային բաժանմունքում: Կան մասնավոր նամակներ, ծանրոցներ՝ մանկական խաղալիքներ, հագուստ, նույնիսկ հաշմանդամի սայլաներ:

Շատ բաներ այդպես էլ հասցեատիրոջը չեն հասնի. որոշ ապրանքներ ութ տարվա ընթացքում փչացել են, շատ առաքումների վրա ջնջվել են հասցեները:

Իսրայելի իշխանությունները տեղեկացրել են, որ հին նամակագրությունը թույլ են տվել ուղարկել բացառության կարգով: Փոստի ուղիղ առաքումը արտասահմանից պաղեստինյան տարածք լրջորեն սահմանափակված է կամ ընդհանրապես անհնար է՝ ինչպես անվտանգության նկատառումներով, այնպես էլ Պաղեստինի ոչ միանշանակ կարգավիճակի պատճառով:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը կոչ է արել մերկացնել մանկապիղծ հոգևորականներին’
Հաջորդ հոդվածը’68-ի օգոստոսը. Պրահան չի մոռացել’