Փորձագետը չի բացառում ՌԴ–ում կովիդով վարակվածության աճը

410

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության որոշակի աճը չի կարելի բացառել, ուրբաթ օրը լրագրողներին տեղեկացրել է Եկատերինբուրգի վիրուսային վարակների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմյոնովը։

«Աշխարհում հիվանդացության աճը  կապված է երկու պատճառի հետ։ Նախ, վիրուսի նոր տարբերակներ են ի հայտ գալիս։ Երկրորդ՝ թուլանում է նրանց իմունիտետը, ովքեր պատվաստվել են կամ վարակվելուց հետո արդեն ապաքինվել են։ Չի բացառվում նաև մեզ մոտ հիվանդացության աճը»,- ասել է Սեմյոնովը։

Կորոնավիրուսի նոր շտամների չափաբաժինը մշտապես մեծանում է, ասել է փորձագետը։  Ըստ նրա՝ դա նորմալ էվոլյուցիա է, նույնը տեղի է ունենում նաև այլ տարբերակների դեպքում։

Հունիսին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 17,3 միլիոնով, ինչը մոտավորապես 15 %-ով ավելի է, ինչ մայիսին էր։ Հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը շեշտել է, որ կովիդով վարակվածությունն աճում է աշխարհի 110 երկրներում, նա նշել է, որ «համավարակը փոխվում է», սակայն չի ավարտվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՕնս Ժաբերն «Ուիմբլդոնի» եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըՓախստականների թիվն անցել է 2,4 միլիոնից