Փորձագետները ահաբեկչական գործողությունների թվի աճ են նկատում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներում։
Այդ մասին տեղեկացրել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահ Ռուսլան Սեյսեմբաևը ՇՀԿ հակաահաբեկչական կառույցի տարածաշրջանային խորհրդի նիստում։
«Փորձագետների գնահատականներով՝ վերջին երեք տարիներին ՇՀԿ երկրներում կատարվել է առնվազն 80 աղմկալի ահաբեկչական գործողություն։ Ընդ որում, այս տարի դրանց կտրուկ աճ է նկատվում։ Եթե 2022 թ․ կատարվել է 18 ահաբեկչական գործողություն, ապա այս տարի՝ արդեն 47-ը»,- ասել է Սեյսեմբաևը։
Նրա խոսքով՝ ահաբեկիչների կողմից սպանվել է ավելի քան 400 խաղաղ բնակիչ, մոտավորապես 940 մարդ վիրավորում է ստացել։ «Ուժային կառույցները և իրավապահ մարմինները ավելի քան 300 հակաահաբեկչական գործողություններ են անցկացրել, ձերբակալվել է 1 600 ահաբեկիչ, ոչնչացվել է մոտավորապես 60 հանցագործ, որոնք դիմադրություն են ցույց տվել իշխանություններին»,- նշել է բանախոսը։
Փոխանցում է tass.ru-ն։