‘
2014 թ. պետբյուջեն չհաստատելու հետևանքով ԱՄՆ կառավարության ֆինանսավորման դադարեցումը երկրին լուրջ կորուստներ կբերի՝ օրական մոտավորապես 300 միլիոն դոլարի: Այսպիսի հաշվարկներ է երեկ ներկայացրել HIS Global Insight խորհրդատվական ընկերությունը: Փորձագետների տվյալներով՝ 800 հազար պետական ծառայողների չվճարվող արձակուրդները ժամում 12,5 միլիոն դոլարի կորստի կհանգեցնեն: Բացի այդ, փորձագետների կարծիքով՝ պետական հիմնարկների ֆինանսավորման դադարեցումը կարող է վատթարացնել ԱՄՆ տնտեսական կարևորագույն ցուցանիշները:
Ծանր ֆինանսական իրավիճակն արդեն շոշափում է ամերիկյան հասարակության կյանքի տարբեր ոլորտները: Ամբողջ երկրում աշխատանքները դադարեցրել են բազմաթիվ զբոսաշրջային օբյեկտներ՝ ազգային պարկեր, թանգարաններ ու ցուցասրահներ, որոնք սուբսիդավորվում են պետության կողմից: Բյուջետային ճգնաժամը չի անցել նաև երկրի առաջին դեմքերի կողքով: Այսպես, նախագահի տիկինը՝ Միշել Օբաման, իր թվիթերյան էջում գրել է, որ հիմա ավելի հազվադեպ գրառումներ կկատարի այդ սոցիալական ցանցում: ԱՄՆ առաջին տիկնոջ այդ որոշման պատճառն այն է, որ «կառավարության ֆինանսավորման մասին օրենք ընդունելու՝ Կոնգրեսի անկարողությունը» առնչվում է նաև նրա16 օգնականներին, որոնք էլ, հավանաբար, վարում էին նրա էջը սոցիալական այդ ցանցում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘