Փորձագետ․ ԱՄՆ-ը դժվար թե միջամտի Նիգերի դեպքերին

281

Միացյալ Նահանգները հազիվ թե ուղիղ ռազմական միջամտության գնա Նիգերի իրադարձություններում, եթե հաշվի առնենք ուրիշի ձեռքերով ամեն ինչ անելու նրա սովորությունը։

Այդ մասին ТАСС-ին հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ, Հարավային Աֆրիկայի իրավաբանների միության անդամ Դերեք Միլնը։

«Նկատի ունենալով Աֆրիկայում ԱՄՆ զինվորականների գործողությունների շաբլոնները՝ կարելի է վստահաբար ասել, որ Պենտագոնը դժվար թե ուղիղ ներխուժում իրականացնի Նիգերում,- ասել է նա։- Ավելի շուտ՝ ամերիկյան զինվորականներն այնտեղ կուղարկեն իրենց դաշնակից ինչ-որ գրոհայինների։ Բայց դեպքերի նման զարգացումը կարող է  ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և, հնարավոր է, հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ 1992-1993 թթ․ Սոմալիում ռազմական ներխուժման աղմկալի ձախողումից հետո ԱՄՆ-ը զգուշանում է իր զորքերը Աֆրիկյան մայրցամաք ուղարկել, դա չափազանց բարձր քաղաքական և վարկանիշային ռիսկեր է պարունակում»։

Փորձագետը հիշեցրել է, որ 1994 թ․ Պենտագոնը հրաժարվեց ԱՄՆ-ի թեկուզ փոքրաքանակ զորք մտցնել Ռուանդա՝ խաղաղարար գործողության նպատակով, ինչը կարող էր կանխել թութսիների ցեղասպանությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀամացանցում տարածված տեսանյութի հետքերով
Հաջորդ հոդվածըՈւկրաինայում կալանել են Ռուսաստանի և Բելառուսի գրեթե 2 մլրդ դոլար ակտիվներ