Փորձագետ․ Բանակցելուց հրաժարումը կսրի ուկրաինական ճգնաժամը

179
Orta Dogu Teknik Universitesi (ODTU) Uluslararasi Iliskiler Bolum Baskani Prof. Dr. Huseyin Bagci, Antalya'da duzenlenen 3. Turk-Rus Entelektueller Bulusmasi'nda konustu

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարումը՝ բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, փակուղի է մտցնում ուկրաինական ճգնաժամը խաղաղ կարգավորելու Թուրքիայի ջանքերը, ինչը կտրուկ կսրի հակամարտությունը։

Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին։

«Իր որոշմամբ Ուկրաինայի նախագահը, փաստորեն, փակում է երկխոսության ճանապարհը և անհնար դարձնում Թուրքիայի միջնորդական ջանքերը տեսանելի ապագայում հակամարտությունը կարգավորելու հարցում։ Փակուղային վիճակ է ստեղծվել, բանակցություններն արգելափակվում են, իրավիճակը կարող է ավելի խորանալ»,- ասել է Բաղջին։

Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս առաջարկել է իր երկիրն օգտագործել որպես Զելենսկու և Պուտինի հանդիպման հարթակ։ Եվրոպական անվտանգության հարցերով թուրք առաջատար փորձագետը  կասկած է հայտնել, թե Զելենսկին ինքնուրույն է կայացրել Պուտինի հետ բանակցություններից հրաժարվելու որոշումը։

«Այդ հարցում որոշակի կասկածներ կան։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը բանավոր հանդես են գալիս բանակցությունների և դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու օգտին, սակայն փաստացի՝ լրիվ հակառակն են անում։ Ակնհայտ է, որ սրացում կլինի, և Եվրոպային ցուրտ ձմեռ է սպասվում՝ ուղղակի և փոխաբերական իմաստներով»,- նշել է փորձագետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ-ն` բանակցություններից հրաժարվելու Զելենսկու որոշման մասին
Հաջորդ հոդվածըԱշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը