Փորձագետ․ Թուրքիայի երկրաշարժից հետո երկրաբանական տեղաշարժը բացառիկ դեպք չէ

441

Թուրքիայի մի հատվածում երեք մետրով երկրաբանական տեղաշարժը հնարավոր է և բացառիկ դեպք չէ, նախկինում նույնպիսի երևույթներ նկատվել են 2022 թ․ մարտին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո։
Այդ մասին տեղեկացրել է  Սիբիրյան դաշնային համալսարանի գիտնական Պավել Սամոռոդսկին։

Թուրքիայում երկրաշարժից անմիջապես հետո  Իտալիայի երկրաբանության և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Կառլո Դոլյանին հայտարարել է, որ դա հանգեցրել է Արաբական սալի երկրաբանական տեղաշարժի՝ մոտավորապես 3 մետրով, դեպի Անատոլիական սալի հյուսիս-արևելք և հարավ-արևմուտք։ Գիտնականի խոսքով՝ «ոնց որ Թուրքիան տեղաշարժվի դեպի հարավ-արևելք»։

Սամոռոդսկին դա միանգամայն հնարավոր է համարում և նշում է, որ նման երկրաշարժերի ժամանակ տեղաշարժվում է ոչ թե ամբողջական սալը, այլ ճեղքմանը մոտ գտնվող նրա ամենալարված հատվածը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉինաստանը օդապարիկներն օգտագործում է տվյալներ հավաքագրելու համար
Հաջորդ հոդվածըՌուսաստանը պահանջում է Ռոջեր Ուոթերսի մասնակցությունը ՄԱԿ-ի ԱԽ նիստում