Պենտագոնը ոչնչացրել է չինական օդերևութաբանական օդապարիկը Միացյալ Նահանգների օդային տարածքում և դրանով իսկ ՉԺՀ-ին բարոյական իրավունք է ընձեռում ճիշտ նույն կարգի միջոցներ ձեռք առնել Թայվանի նեղուցում և Հարավչինական ծովի շրջանում ամերիկյան թռչող սարքերի նկատմամբ։
Նման կարծիք է հայտնել երկուշաբթի Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի քաղաքագետ-ամերիկագետ Լյույ Սյանը։
«Եթե ԱՄՆ-ը չի տարբերում քաղաքացիական և ռազմական թռչող սարքերը, նա շատ վատ նախադեպ է ստեղծում չին-ամերիկյան հարաբերությունների համար»,- փորձագետի խոսքն է մեջբերում Global Times թերթը։
Փորձագետը շեշտել է, որ ՉԺՀ-ի օդապարիկը հագեցված էր այնպիսի նորագույն սարքավորումներով, որոնց նմանը «ԱՄՆ-ը, հնարավոր է, դեռ չունի», իսկ այդ սարքի օգնությամբ համապատասխան հետազոտություններով զբաղվող չինական ընկերությունը «իրավունք ունի հայց ներկայացնելու ընդդեմ Միացյալ Նահանգների»,- ամփոփել է Լյույ Սյանը։
Փոխանցում է tass.ru-ն։