‘Փորձագետ. Գերմանիայի հայկական համայնքի համար շատ դժվար է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար’

932

Գերմանիայի հայկական համայնքի համար շատ դժվար է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար. երկրի տարածքում բնակվող 40-45 հազար հայերը չեն կարող պայքարել մի քանի միլիոն թուրքերի դեմ: ԱրմԻնֆոյի փոխանցմամբ, այդ մասին այսօր Երևանում հայտարարել է Գերմանիայում հայոց ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը: «Երկրի թուրք բնակչությունն ամեն կերպ խոչընդոտում է հայերի գործունեությանը` ուղղված 1915 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացմանը: Սակայն, չնայած ջանքերին`մենք մտադիր չենք հանձնվել: Օրինակ` վերջերս Գերմանիայում լույս է տեսել հայերի պատմության, մասնավորապես` Հայոց ցեղասպանության մասին պատմող գիրք, որն անվճար բաժանվել է Գերմանիայի բնակիչներին, սակայն թուրքական հասարակությունը կրկին դժվարություններ է ստեղծել մեզ համար` թույլ չտալով ներկայացնել այդ գիրքը»,- ասել է Քոչարյանը:

Փորձագետը քննադատել է նաև Բեռլինի քաղաքականությունը` նշելով, որ այն մինչ այժմ հակահայկական քաղաքականություն է վարում, ինչը  բարդացնում է խմբի աշխատանքը: Նրա խոսքով, վերջերս Երևանում գտնվող Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր ելույթում ամեն կերպ փորձել է խուսափել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: 

Նախորդ հոդվածը‘Բնակչության և արդյունաբերության կողմից գազի սպառման ծավալները նվազել են’
Հաջորդ հոդվածը’16-ամյա աղջկա բռնաբարության մասին հաղորդումը կեղծ էր. Հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության դեպքի առթիվ’