‘Փորձագետ. Էրդողանն իր իշխանությունը ամրապնդելու խնդիր չուներ’

1718

Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց, սակայն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվեց պահել իշխանությունը:

Թուրքիայի իշխանություններն աշխատանքից հեռացրել են գրեթե 9 հազար ոստիկանների և ձերբակալել հարյուրից ավելի բարձրաստիճան զինվորականների: Խռովության կազմակերպիչների ձերբակալությունները շարունակվում են, երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ, թեպետ բնակչության մեծ մասն իր աջակցությունն է հայտնել նախագահ Էրդողանին:

Այն հարցին, թե արդյո՞ք ճշմարտության հատիկ կա այն վարկածում, թե Էրդողանն ինքն է կազմակերպել խռովությունը՝ իր իշխանությունն ամրապնդելու համար, BBC-ի թուրքական ծառայության ղեկավարը նշել է.

 «Դավադրության տեսությունները մեջտեղ են գալիս, երբ այս կամ այն իրավիճակի ստեղծման տրամաբանական բացատրությունները բավարար չեն: Սակայն այս դեպքում կարելի է պնդել, որ Էրդողանն իր իշխանությունը ամրապնդելու խնդիր չուներ: Նա արդեն իսկ ունի համազգային մանդատ, մեծամասնություն խորհրդարանում, որտեղ գործնականում կարողանում է անել այն, ինչ ուզում է»:

Նախորդ հոդվածը‘ Շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի վարչապետին սուլոցներով են դիմավորել Նիսում’