‘
Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակն ընդամենը ժամանակավոր թեթևություն կբերի, քանի որ նրա անդամները նոր ահաբեկչական ցանցեր կստեղծեն, РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ռազմավարական հետազոտությունների և անվտանգության եվրոպական կենտրոնի՝ ահաբեկչության գծով փորձագետ Եվգենյա Գվոզդևան:
«Պետք է հասկանալ, որ ԻՊ-ի նկատմամբ նույնիսկ վերջնական հաղթանակն ընդամենը ժամանակավոր թեթևություն կբերի, որովհետև այդ ահաբեկչական խմբավորման առանձին անդամները, ամենայն հավանականությամբ, կդառնան ապագա նոր ահաբեկչական ցանցերի հիմքը»,- հայտարարել է փորձագետը:
Նրա խոսքով՝ նման կազմավորումներ հնարավոր են, մասնավորապես՝ Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Պակիստանում, Լիբիայում և Եմենում: «Այն, ինչ կարելի է ասել բավական որոշակիորեն՝ հաջողակ միջազգային ահաբեկչական խմբավորում ստեղծելու համար անհրաժեշտ է միջազգային ջիհադի գոտի, որը մատչելի կլինի մերձավորարևելյան և աֆրիկյան ահաբեկիչների համար»,- ասել է փորձագետը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘