‘Փորձագետ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժ կարելի է ակնկալել արդեն մեկ տարվա ընթացքում’

772

Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձրացել է: Նոյեմբերի 12-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Նրա ասելով, այդ է վկայում այն փաստը, որ Ադրբեջանն իր հայտարարություններում դարձել է ավելի զուսպ: Նա նաև կանխատեսել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կարելի է ակնկալել արդեն մեկ տարվա ընթացքում: «Կարծում եմ, այժմ նման նախադրյալներ կան», — ասել է փորձագետը: Նա ընդսմին ավելացրել է, որ բարձրագույն մակարդակի բանակցային գործընթացի վերսկսումն, անկասկած, արդեն դրական արդյունք է: «Ինչպիսին էլ լինեն բանակցությունները, դրանք ռազմական գործողություններից ավելի լավ են», — նշել է փորձագետը:

Մեկնաբանելով 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու Ադրբեջանի փորձերի դեպքում ՀԱՊԿ ուժերը կմիջամտեն դիմակայությանը, Հարությունյանը նշել է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը զսպաշապիկ է Ադրբեջանի և Թուրքիայի համար:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Եվրաինտեգրացիայի գործընթացը չի ընդհատվել’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը ԼՂՀ անկախության ճանաչումը համարում է ժամանակավրեպ’